ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր երկրաշարժ Թուրքիայում․ կրկին ավերածություններ են եղել
Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Երկրաշարժը գրանցվել է Հայաստանի ժամանակով 21։04–ին։
Թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։ Բացի դա, եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ նոր երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում Իսրայելում և Կիպրոսում։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է գրանցվել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում այսօրվա երկրաշարժի ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ
Փետրվարի 20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում նոր երկրաշարժերից հետո փլատակներում մարդիկ կան․ հաղորդվում է ցունամիի վտանգի մասին
Թուրքական Հաթայում այսօր գրանցված նոր երկրաշարժերից հետո ավերված շենքերի փլատակներում մարդիկ կան, նրանց օգնության են ուղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել Բաթումիի շուկայում
Բաթումիի Հոպա շուկայում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։Հրդեհը բռնկվել է ավտոպահեստամասերի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ` Հանրապետության հրապարակում. հնչում են կրակոցներ
Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ինչպես երևում է սոցցանցերում տարածվող տ...