Էրդողանին այս անգամ չի հաջողվի դժվար իրադրությունից դուրս գալ. The Guardian
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» ամսագիրն իր շաբաթական ամփոփիչ համարում հրապարակել է «Ինչու՞ երկրաշարժը կարող է տապալել Թուրքիայի կառավարությունը» վերնագրով հոդված, որտեղ գնահատականներ է տվել նաև թուրք քաղաքագետ Քարաբեքիր Աքքոյունլուն։ Այս մասին գրում է Ermenihaber-ը: Հեղինակը ներկայացնում է մի քանի հիմնական կետեր․
Գործող նախագահ Ռեջեփ Էրդողանն ու կառավարությունը հայտնվել են դժվար կացության մեջ, քանի որ գալիք ընտրությունների համատեքստում երկրաշարժի հետևանքները վերացնելուն ուղղված աշխատանքները հավուր պատշաճի չկատարելն ու համապատասխան պայմաններով չկառուցված բնակարանների համար պատասխանատվությունից հրաժարվելը բողոքի ալիք են բարձրացրել ողջ երկրով մեկ։
Որքան էլ իշխանությունը փորձում է դատական համակարգի, մամուլի ու խոսքի և այլ ազատություններ սահմանափակող լծակները պահել իր ձեռքին, ընդդիմադիրները կարողանում են կոալիցիոն ուժ ստեղծել։ Իսկ Էրդողանի ժողովրդականությունը սկսել է անկում ապրել տնտեսական ճգնաժամերի հետևանքով։
Նախկինում Էրդողանը կարողացել էր մի շարք դժվարին իրադրություններից դուրս գալ, սակայն այս անգամ դա նրան չի հաջողվի։ Եվ, չնայած ավիրված շինությունների փոխարեն նախագահը խոստացել է նորերը կառուցել, երկրաշարժից հետո ի հայտ եկած դրությունն ստիպել է մեծ թվով մարդկանց հրաժարվել իշխանություններին աջակցելուց։
Նախագահ Էրդողանի՝ ևս 5 տարի ժամկետով վերընտրվելը նշանակում է նեպոտիզմի և ավտորիտարիզմի խորացում։ Աքքոյունլուն, ընտրությունները որակելով որպես «վերջին ելք կամուրջից առաջ», նշել է, որ Թուրքիան «լավ օրինակ է ծառայում» նեոլիբերալիզմի հետ համակցված ավտորիտարիզացման բացած արդյունքների համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...