Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը` ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին Միջազգային կոնվենցիայի կիրառման գործերի վերաբերյալ։
«Միջազգային դատարանը որոշում է կայացրել այն հայտարարությունների երկրորդ ժամանակավոր հարցումների վերաբերյալ, որոնք Ադրբեջանը եւ Հայաստանը ներկայացրել են ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման Միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ (որոշումներն ըստ էության գործի լուծում չեն հանդիսանում)։
Դատարանը մերժել է Հայաստանի ներկայացրած ժամանակավոր միջոցների մասին 3 հարցումներից 2-ը, որոնք վերաբերում են «Ադրբեջանի կողմից բողոքների կազմակերպման եւ աջակցության մասին» պնդումներին եւ «բնական գազի մատակարարման խախտումներից զերծ մնալուն եւ անհապաղ վերականգնելուն...»։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները
«Երրորդ հարցման վերաբերյալ, հակառակ Հայաստանի պնդումների, դատարանը կարգադրել է ոչ այնպես, ինչպես կցանկանար հայկական կողմը.
դատարանը բացառել է «ազատ» եւ «բոլոր» բառերը եւ ավելացրել է երկու կարեւոր ձեւակերպում, այն է՝ «մինչեւ դատարանի վերջնական որոշումն այս գործի վերաբերյալ» եւ «ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները։
Քանի որ Ադրբեջանը երբեք չի շրջափակել եւ չի խոչընդոտել երթեւեկությանը Լաչինի ճանապարհով, այլ ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները՝ ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, նա կշարունակի անել դա նաեւ դատարանի համապատասխան որոշումից հետո։
Դատարանը հաստատել է Հայաստանին ուղղված իր կոչը՝ ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել երկու պետությունների միջեւ վեճը։ 2021թ. որոշման համաձայն՝ Հայաստանը նախկինի պես պարտավոր է շտապ միջոցներ ձեռնարկել ադրբեջանցիների հանդեպ ռասայական ատելության հրահրումը եւ խրախուսումը կանխելու համար։
Ադրբեջանը նախկինի պես Հայաստանից պատասխանատվություն է պահանջելու ադրբեջանցիների իրավունքների շարունակվող պատմական եւ լուրջ խախտումների համար»,- հայտնել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանի վճիռները պարտադիր պետք է կատարվեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնք ընդունվել են փե...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Լաչինի միջանցքը բա՞ց է. լրատվականները պնդում են, Արցախից չեն հաստատում
Տեղեկություններ են տարածվում, թե Լաչինի միջանցքը բաց է. Mediahub լրատվականը նշում է. Շուշի-Քարինտակ ճանապարհը...