Ավստրալիայում ձկան անձրև է տեղացել
Ավստրալիայում տեղացիները ձկան անձրևի ականատես են եղել, գրում է Daily Mail-ը։ Որսը բառացիորեն ընկել է մարդկանց գլխին։
Ըստ Տանամի անապատում գտնվող համայնքի բնակիչների՝ նման բնական երեւույթն իրենց մեծապես զարմացրել է։ Երբ սկսեց անձրև գալ, ջրի հետ երկնքից սկսեցին ձուկ թափվել՝ դեռ կենդանի:
«Երեխաները ձուկ էին հավաքում և պահում ջրի շշերի կամ բանկաների մեջ», - մեկնաբանում են տեղի բնակիչները:
Մասնագետների կարծիքով՝ ձկների անձրևն առաջանում է գետերի կամ լճերի միջով անցած տորնադոյի հետևանքով։ Օդի հզոր հոսքը ներծծում է ձկներին իրենց ջրամբարներում, այնուհետև նրանց նետում մեկ այլ տեղ։ Վերջին անգամ Ավստրալիայում նման հազվագյուտ եղանակային իրադարձություն գրանցվել է 2010 թվականի մարտին։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ռուսական նավթով Ադրբեջանից մեկնած նավը կալանվել է Ալբանիայում. Անձնակազմը ձերբակալվել է
Ալբանիայի ոստիկանությունը երկրի իրավապահ այլ մամինների հետ համատեղ Դուրես նավահանգստում կանգնեցրել է Ադրբեջանից դո...
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող, ռուս օլիգալխին պատկանող կենդանաբանական այգու առյուծը փրկվել է
Վաղուց փակված մասնավոր կենդանաբանական այգու խղճուկ պայմաններում պահվող կենդանին հինգ տարի կատարյալ մենության եւ լռության...
Ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 391.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տե...