Ռուսական նավթով Ադրբեջանից մեկնած նավը կալանվել է Ալբանիայում. Անձնակազմը ձերբակալվել է
Ալբանիայի ոստիկանությունը երկրի իրավապահ այլ մամինների հետ համատեղ Դուրես նավահանգստում կանգնեցրել է Ադրբեջանից դուրս եկած և ռուսական նավթ տեղափոխող նավը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գործողության ժամանակ ձերբակալվել են անձնակազմի 22 անդամները։ Առգրավված նավթի ծավալը կազմել է 22 500 տոննա։ Դրա շուկայական արժեքը հավասար է 40 մլն եվրոյի։
Նավը նավարկում էր Լիբերիայի դրոշի ներքո, բայց թե որ ընկերությանն է պատկանել՝ չի նշվում։ Անձնակազմի անդամները հավաստիացրել են, որ նավթը հունական Կալամատա նավահանգստում լցվել է մեկ այլ նավից։ Սակայն դա բավական չի եղել Ալբանիայի իշխանություններին համոզելու համար։ Ալբանիան միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, որոնք արգելում են լցանավերով ռուսական նավթի տեղափոխումը եվրոպական նավահանգիստներ»,- գրել են լրատվամիջոցները։

Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող, ռուս օլիգալխին պատկանող կենդանաբանական այգու առյուծը փրկվել է
Վաղուց փակված մասնավոր կենդանաբանական այգու խղճուկ պայմաններում պահվող կենդանին հինգ տարի կատարյալ մենության եւ լռության...
Ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 391.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի ցամաքային սահմանները 3 տարի է փակ են․ BBC
Համավարակի մեկնարկից անցած վերջին երեք տարին հազարավոր ադրբեջանցիներ եւ վրացիներ զրկված են հարազատներին տեսնելու հնարավո...