Եվս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, որը կգերազանցի նախորդ երկրաշարժի աղետները․ սեսմոլոգները զգուշացնում են
Փորձագետները սպասում են, որ եւս մեկ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Ստամբուլում, որը կգերազանցի Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած կորուստները, գրում է թուրքական թերթը։
Սեյսմոլոգներն արձանագրում են, որ Ստամբուլը գտնվում է Անատոլիական եւ Եվրասիական տեկտոնական սալիկների սահմանագծին՝ 15-20 կմ հարավ Հյուսիս- Անատոլիական բեկվածքի այն հատվածից, որն անցնում է Մարմարե ծովի տակով։
Այսպիսով, երկրաշարժը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների։
«Այլ կերպ ասած Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի գրեթե փորձն է»,- ասվում է հոդվածում։
Ստամբուլում 1 միլիոն 164 հազար շենք եւ 4,5 միլիոն բնակարան կա, որոնցից յուրաքանչյուրում միջինը 3,3 մարդ է բնակվում։ 7,5 եւ ավելի մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով սպասվում է, որ լրջորեն կվնասվի 13492 շենք, 39325 շենք մեծ վնաս կկրի։
Հայտնի է, որ Ստամբուլի շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչեւ 2000 թվականը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնու...
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
Հայտնի է Թուրքիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված Ադրբեջանի քաղաքացիների թիվը
Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհված Ադրբեջանի քաղաքացիների թիվը հասել է 10-ի, հայտնում է այդ երկ...