«Չեմ կարծում, որ հիմա այդպես է մտածում». Բայդենը` Պուտինի մասին
Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNN-ը։
«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։
ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։
«Նա կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ԱԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...
Մեծ յոթնյակի երկրները պայմանավորվել են խստացնել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները այսօր Մյունխենում կայացած բանակցությունների ըն...
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...