Իրանը Հայաստանում հողամաս է ուզում ձեռք բերել
Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծից։
Դրա համաձայն` Իրանը ցանկանում է գնել ՀՀ քաղաքացի Լիլիթ Լևոնի Խաչատրյանին պատկանող` Երևանի Ավան վարչական շրջանի Հ. Աճառյան փողոց 35/23 հասցեում գտնվող բնակելի տունը` որպես ՀՀ–ում ԻԻՀ դեսպանի կեցավայր։
ՀՀ հողային օրենսգրքի 63․1 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օտարերկրյա պետություններն ու միջազգային կազմակերպությունները դիվանագիտական և ներկայացուցչական նպատակների համար ցանկացած սեփականատիրոջից օրենքով սահմանված կարգով հողամաս կարող են ձեռք բերել, վարձակալել կամ անհատույց իրավունքով օգտագործել միայն ՀՀ ԱԳՆ–ի որոշմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ալիև դու դա չես անի, որովհետև մարդկության թշնամին ես․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա բավ...
Ադրբեջանը ագրեսոր երկիր է․ հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային կոնգրեսին
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կ...
Արցախյան շուկայում թուրքական ապրանքներ են հայտնվել
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճ...
Թուրքիայում համատարած ապատեղեկատվություն է տարածվում որոնողափրկարարական խմբերի մասին․ Չավուշօղլու
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դի...