Թուրքիայում համատարած ապատեղեկատվություն է տարածվում որոնողափրկարարական խմբերի մասին․ Չավուշօղլու
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դինո Քոնաքովիչին։ Մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն, խոսելով Թուրքիա ժամանած որոնողափրկարարական խմբերի և տարբեր երկրների ու կազմակերպությունների տրամադրած հումանիտար օգնության մասին, նշել է, որ համատարած ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում։ Տգեղ արտահայտություններ են արվում փրկարարների հասցեին։
«Այդպես ճիշտ չէ։ Ցավոք, ապատեղեկատվություն տարածողների մի զգալի մասը մեր լրատվամիջոցներն էին, մեր օգտատերերը»,- նշել է Չավուշօղլուն։
Նա նաև նշել է, որ այլ երկրներից ժամանած փրկարարները բարեկամաբար եկել են օգնելու։ Բնականաբար, աշխատանքի համակարգման հետ կապված թերություններ կարող էին լինել սկզբնական շրջանում, բայց կարճ ժամանակում այդ ամենը շտկվել է։
«Որոշներն էլ ավարտել են իրենց առաքելությունը ու վերադառնում են։ Մենք բոլորին առանձին-առանձին շնորհակալ ենք»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանում հողամաս է ուզում ձեռք բերել
Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար...
Ալիև դու դա չես անի, որովհետև մարդկության թշնամին ես․ ադրբեջանցի բլոգեր
Ադրբեջանցի բլոգեր, «Diktator TV» նախագծի հեղինակ Մանաֆ Ջալիլզադեն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ Նա բավ...
Ադրբեջանը ագրեսոր երկիր է․ հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային կոնգրեսին
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կ...
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա
Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վ...