Ադրբեջանը ագրեսոր երկիր է․ հայտնի տիեզերագնացը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային կոնգրեսին
Ամերիկացի հայտնի տիեզերագնաց Գարեթ Ռեյզմանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսին։ Այս մասին նա մի քանի գրառում է արել Twitter-ի իր էջում՝ արձագանքելով Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի հայտարարությանը (IAF) Բաքվի կոնգրեսին մասնակցելու վերաբերյալ։
«Ինչո՞ւ է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսն (IAC) անցկացվում Ադրբեջանում․ մի երկիր, որը մեղավոր է վերջին ռազմական ագրեսիայի մեջ իր հարևան Հայաստանի դեմ: Ադրբեջանն ամենակոռումպացված երկրներից է, որն ունի Եվրոպայում մարդու իրավունքների ամենավատ ցուցանիշներից մեկը: Ես չեմ գնալու կոնգրեսին, եթե դու գնում ես, խնդրում եմ, վերանայիր դիրքորոշումդ»,- գրել է նա:
Ռեյզմանը նաեւ տեղադրել է Freedom House-ի, «Լրագրողներ առանց սահմանների», «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի զեկույցները՝ նշելով. «Ռազմական ագրեսիան սկսվել է անցյալ սեպտեմբերին ու դատապարտվել Եվրախորհրադարանի կողմից։ Freedom House-ի վերջին զեկույցում Ադրբեջանը քառակողմ կապի մեջ է Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ՝ որպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենակոռումպացված երկրների:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Ադրբեջանին դասում է 154-րդ տեղում (ընդամենը 1 տեղ առաջ Ռուսաստանից, շնորհավորում եմ Ադրբեջանին)։
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը Ադրբեջանին դասակարգում է 128-րդ տեղը 180 երկրների մեջ՝ իրենց ներկայիս կոռուպցիայի ընկալման ինդեքսով, կրկին Ռուսաստանից ընդամենը մեկ տեղով բարձր»,- գրել է Ռեյզմանը։
Նախատեսված է, որ Միջազգային տիեզերագնացության կոնգրեսը տեղի կունենա Բաքվում այս տարվա հոկտեմբերին:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը Հայաստանում հողամաս է ուզում ձեռք բերել
Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է ՀՀ կառավարությանը Հայաստանում հողամաս ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար...
Թուրքիայում համատարած ապատեղեկատվություն է տարածվում որոնողափրկարարական խմբերի մասին․ Չավուշօղլու
Փետրվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ընդունել է Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Էլմեդին Դի...
Թուրքիայում երկրաշարժից զոհվածների բանկային քարտերով վճարումներ են կատարվում
Թուրքիայի բանկերը սկսել են սահմանափակել անկոնտակտ քարտերով վճարումները։ Քարտով վճարումների ընթացակարգի...
Ի՞նչու Թուրքիային ավելի շատ օգնություն տրամադրվեց, քան Սիրիային․ Փամբուխչյանը պատասխանում է
Երկրաշարժի հետևանքով Սիրիա և Թուրքիա հումանիտար օգնություն է ուղարկվել` հաշվի առնելով առնելով երկրների կարիքները։ Կառավա...