Ադրբեջանի գործողություններն ունեն մեկ նպատակ. Փաշինյան
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ է սկսվել։ Էներգետիկ ճգնաժամի հետևանքով հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել , և զուգահեռ ծավալվւմ է բնապահպանական ճգնաժամ։ Այսօր կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պարզաբանելով, որ գազամատակարարման ու էներգամատակարարման դադարեցման պայմաններում ԼՂ–ում ստիպված են բնակարանները տաքացնելու համար անտառներ հատել։
«Ադրբեջանի գործողություններն ունեն մի նպատակ` ավարտին հասցնել ԼՂ–ի բնակչությանը էթնիկ զտման ենթարկելու քաղաքականությունը»,– ասաց Փաշինյանը` արձանագրելով, որ եթե մինչ այժմ միջազգային հանրությունը թերահավատորեն էր վերաբերվում հայկական կողմի այս պնդմանը, հիմա դա ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
Որպես ասվածի ապացույց, Նիկոլ Փաշինյանը վկայակոչեց Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
«Նմանօրինակ վերջին հայտարարության մեջ, որը հրապարակվեց 2023թ–ի հունվարի 28-ին, Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին խնդրում է լրջորեն վերաբերվել ԼՂ–ում հայերի ցեղասպանության սպառնալիքին»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևորեց այդ ահազանգի հնչեցման ուղղությամբ ջանքերի շարունակականությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Ունենք համաձայնություն վերանորոգել Անիի կամուրջը». Միրզոյանի և Չավուշօղլուի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշանակալի է համարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա աղետալի երկր...
Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին
Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ...
Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Մյունխեն. նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։Նախատեսված են մի շար...
Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Չավուշօղլուն. մեկնարկել է մամուլի ասուլիսը
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավ...