«Ունենք համաձայնություն վերանորոգել Անիի կամուրջը». Միրզոյանի և Չավուշօղլուի հայտարարությունները
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշանակալի է համարել հայ գործընկեր Արարատ Միրզոյանի այցը Անկարա աղետալի երկրաշարժերից հետո, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այս այցի համար։ Կարծում եմ, որ այն կարևոր է։ Հայաստանը մեզ բարեկամության ձեռք մեկնեց նման բարդ պահին»,–հայտարարել է Չավուշօղլուն համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հավելենք, որ մինչև ասուլիսը տեղի ունեցած առանձնազրոյցի ժամանակ էլ երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում հնարավոր քայլերը, պայմանավորվել արագացնել դրանք։
Չավուշօղլուն, ի դեպ, Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի, ինչը, նրա խոսքով, բարենպաստ իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։
Արարատ Միրզոյանն էլ ասուլիսի ընթացքում մասնավորապես ասել է.
«Այս դժվար պահին ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը։
Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին, սահմանի ամբողջական բացման նախանշումով»,- ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը` Անիի կամրջի հնարավոր բացման մասին
Հայ–թուրքական սահմանին գտնվող Անիի կամրջի հնարավոր բացմանը Հայաստանում նախապես պատրաստվել էին։ Այս մասին այսօր ՀՀ...
Փաշինյանն ու Ալիևը կմեկնեն Մյունխեն. նախատեսվո՞ւմ է արդյոք հանդիպում
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Մյունխենի անվտանգության համաժողովին։Նախատեսված են մի շար...
Ի՞նչ են պայմանավորվել Միրզոյանն ու Չավուշօղլուն. մեկնարկել է մամուլի ասուլիսը
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավ...
Մեկնարկել է Միրզոյանի և Չավուշօղլուի առանձնազրույցը
Անկարայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլո...