ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր են հրապարակել, որոնցում Սաաակաշվիլին ինքնուրույն տեղաշարժվում է
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը նոր կադրեր է հրապարակել, որոնցում երևում է երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաաակաշվիլին, որն ինքնուրույն տեղաշարժվում է հիվանդասենյակում։
Ավելի վաղ սոցցանցերը և նույնիսկ ամերիկյան CNN-ը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի կադրեր էին տարածել, որոնցում Սաաակաշվիլին ընկնում էր և չէր կարողանում ինքնուրույն բարձրանալ։
Եվ ահա հատուկ քրեակատարողական ծառայությունը 2022 թվականի դեկտեմբերի և 2023 թվականի փետրվարի կադրեր է հրապարակել, որոնցում Սաակաշվիլին քայլում է, շփվում բժշկի հետ, երբեմն դիմում քայլակի օգնությանը։
Կառույցը կոչ է արել դադարեցնել թեմայի շուրջ շահարկումները եւ մոլորության մեջ գցող հատվածական տեղեկություններ չտարածել։
Նրան 6 տարվա ազատազրկման են դատապարտել բանկիրի սպանության և պատգամավորին ծեծի ենթարկելու գործով։ Քաղաքական գործչին մեղադրում են նաև սահմանն ապօրինի հատելու, պետական միջոցները մսխելու և 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու մեջ։
Սաակաշվիլին բանտախցում ընդհանուր առմամբ կես տարի էլ չի անցկացրել. նա տեղափոխվել է բանտի կլինիկա, հետո զինվորական հոսպիտալ, իսկ հիմա «Վիվամեդի» կլինիկայում է։ Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 6-ին մերժեց Սաակաշվիլիին ազատել պատժից առողջական վիճակի պատճառով։
Հիշեցնենք՝ Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցադրել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ կադրերը Vivamed կլինիկայում։ Հրապարակված կադրերում երեւում էր, որ Սահակաշվիլին հազիվ էր քայլում եւ հիվանդասենյակում բազմիցս ընկնում էր անկողնուց։