ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահակաշվիլին հազիվ է քայլում, ընկնում է` չհասնելով անկողնուն. CNN-ը կադրեր է հրապարակել
Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ կադրերը Vivamed կլինիկայում։ Հրապարակված կադրերում երեւում է, որ Սահակաշվիլին հազիվ է քայլում եւ հիվանդասենյակում բազմիցս ընկնում է անկողնուց։
Դրանք տրամադրել է ամերիկացի փաստաբանը, ով հաղորդման ընթացքում խոսել է նախկին նախագահի առողջական ծանր վիճակի մասին։
Կադրերը թվագրված են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ով եւ 4-ով, գրում է «Նովոստի-Գռուզիան»։
Հեռուստաընկերության հետ զրույցում փաստաբան Մասիմո Դ’Անջելոն նշել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղափոխել բուժման, քանի որ օրգանիզմում անդառնալի պրոցեսների լուրջ վտանգ կա։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով բանտում էր, գտնվում է Vivamed կլինիկայում 2022 թվականի մայիսի 12-ից։
Այս շաբաթ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արեւաձեն չի բավարարել Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների խնդրանքը՝ առողջական վիճալով պայմանավորված պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու վերաբերյալ։
Նախօրեին Սաակաշվիլին դիմել էր Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ՝ անկախ բժշկական խորհրդատվության խնդրանքով՝ ասելով, որ վերջին օրերին ինքն իրեն շատ ավելի վատ է սկսել զգալ։
Վրաստանի իշխանությունները չեն ընդունում Սահակաշվիլիի ծանր վիճակը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Սահակաշվիլիի ծանր վիճակի մասին խոսակցությունները PR արշավի մաս են կազմում, նա ինքն է ձեւացնում, իսկ ամերիկյան ընկերությունը լոբբինգ է անում ազատ արձակման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փլատակներից Վարդան անունով նորածնի են դուրս բերել և երեխայի մայրիկին. Սիրիա
Փրկարարները Սիրիայում երկրաշարժից շուրջ չորս օր հետո փլատակներից դուրս են բերել Վարդան անունով նորածնի:ՀՀ ԱԺ նախկի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երևանից Ապարան ճանապարհը կաթվածահար է, կիլոմետրերով հերթեր են կուտակվել». վարորդներն ահազանգում են
Аuroranews.am-ը ահազանգ է ստացել քաղաքացիներից այն մասին, որ Երևանից դեպի Ապարան ճանապարհին, քաղաք չմտած մոտ 1կմ ճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Թուրքիան 3-4 մետր տեղաշարժվել. արբանյակները ֆիքսել են երկրաշարժի հետևանքով երկրաբանական տեղաշարժը
Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուզիչ կադրեր` Արցախից. ինչպես են երկար դադարից հետո 20 քաղաքացի վերամիավորվում իրենց ընտանքիների հետ
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, Գորիսից Ստեփանակերտ է տեղափոխվել Արցախի 20 քա...