ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում. ԿԲ նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին:
Ըստ նրա, տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մինչդեռ իրականում զբաղվում են հակառակով. «Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան: Ես հիշում եմ, որ մենք ժամանակին խոսել ենք այդ մասին, որ ամեն ինչ իրականացնենք մրցութային կարգով, ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ մանրամասնեց, որ այժմ ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում. «Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»:
ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ավելացրեց՝ այդ հարցը քննարկվել է ՔԿ-ում:
Փաշինյանը նաև հանձնարարել է ՆԳ նախարարին. «Փաստաթղթերը հրապարակեք, թող հանրությունը տեսնի՝ ինչ է կատարվում»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չինաստանի երկնքում տարօրինակ լուսավոր օբյեկտներ են հայտնվել
Չինաստանի երկնքում տարօրինակ լուսավոր օբյեկտներ են հայտնվել։ Տեղեկությունը հայտնում է «Ifeng News»-ը։ Լրատվամիջոցը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր են հրապարակել, որոնցում Սաաակաշվիլին ինքնուրույն տեղաշարժվում է
Վրաստանի քրեակատարողական ծառայությունը նոր կադրեր է հրապարակել, որոնցում երևում է երկրի երրորդ նախագահ Միխեիլ Սաաակաշվիլ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անհայտ կորած». ԱՄՆ-ում Բայդենին մեղադրել են
Fox News-ի լրագրող Թոմի Լարենը մեղադրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «անհետ կորած» լինելու մեջ, մինչ երկրում Չեռնոբիլի նման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազների ձմեռային զբոսանքը Խոսրովի արգելոցում
Խոսրովի արգելոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են վարազների խմբին։ Խոսրովի արգելոցում վարազների «զբոսանքի» կադրեր...