Պատահարներ
Հաշմանդամություն ունեցող թոշակառուն փրկել է սառույցի մեջ ընկած տղաներին․ ՌԴ
WRed
ՌԴ-ի Նովոռոսիյսկ քաղաքում երեխաները, բարակ սառույցի վրայով քայլելիս, ընկել են սառույցի մեջ։ Նրանց փրկել է տարեց տղամարդն, այս մասին հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն Telegram-ի իր ալիքում։
«Ամեն ինչ եղավ հաշված րոպեների ընթացքում, տղաներից մեկը դուրս եկավ սառույցի վրա, մի քանի մետր քայլեց ու ընկավ ջրի մեջ, ընկերը շտապեց օգնելու նրան, բայց ինքն էլ ընկավ։ 62-ամյա թոշակառուն ափից տեսել է, թե ինչ է կատարվում, նրան հաջողվել է տղաներին ջրից հանել»,- գրել է քաղաքապետը
Կրավչենկոն նաև հավելել է․ «62 տարեկանում, ունենալով հաշմանդամություն, նա անմիջապես շտապեց փրկել տղաներին։ Նրան հաջողվել է երեխաներին հասցնել ափ։ Մեկ այլ տղամարդ նրանց օգնել է ջրից դուրս գալ ափ»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
WRed
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
WRed
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
WRed
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
WRed