ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ժամը 10։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford ավտոքարշակը, Ford մակնիշի ավտոմեքենան և թուրքական համարանիշներով Mercedes Travego մակնիշի ուղևորատար ավտոբուսը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
[a0dea1669f01362f6f2406f14b22ef4e.jpg]
[db0954059ccccc5ad5f63a26bfe05a48.jpg]
[0f704b0ad2a0eb8cd042c88517fe1cbb.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
Կապիտանը ցուցմունք տալու ցանկություն հայտնել է․ նոր զարգացումներ
15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը ցուցմունք տալու մտադրություն ունի, երբ նրա առողջական, հոգ...
Քիչ առաջ Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի կենտրոնական հատվածում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Սիրիայում երկրաշաժի հետևանքով Հալեպի Կիլիկյան ճեմարանը վնասվել է
Սիրիայում վաղ առավոտյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով խոշոր վնասներ են կրել նաև հայաբնակ թաղամասերն ու շինութ...