Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները
մանի Սուլթանության «KV Group» ընկերության պատվիրակությունն այցելել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ոլորտի մասնագետների հետ քննարկելու Հայաստանի Հանրապետությունից Օմանի Սուլթանություն հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը:
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գրիգոր Մկրտչյանը, հյուրերի հետ քննարկելով ցամաքային ճանապարհով սեզոնային հայկական պտուղ-բանջարեղենի՝ դեղձի, ծիրանի, լոլիկի արտահանման պահանջները և այլ երկրներ պտուղ-բանջարեղենի արտահանման բարեհաջող փորձը, ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Տեսչական մարմնին ենթակա Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնի (ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ) կարողությունների մասին, որի հետազոտությունների արդյունքները հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությունից բարեհաջող արտահանել ներմուծող երկրի (օրինակ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների) շուկայի պահանջներին համապատասխանող բուսասանիտարական ենթահսկման ապրանքատեսականի:
Կողմերը պայմանավորվել են ձեռնարկել գործուն քայլեր Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության շրջանակներում հայկական պտուղ-բանջարեղենը Օմանի շուկա արտահանելու հնարավորությունները զարգացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը հայտարարել է, որ շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների խստացմանը
Իրանը շարունակում է նավթի արտահանումը նախկին ծավալներով՝ չնայած ԱՄՆ-ի կողմից իրանական նավթային հատվածի նկատմամբ սահմանվա...
Ռուսական ցորենով բեռնված յոթ վագոն Ադրբեջանով կուղարկվի Հայաստան
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ռուսական ցորենով բեռնված յոթ երկաթուղային վագոն։ Այս մասին...
Ռուսաստանում արգելել են դիզելային վառելիքի արտահանումը
Ռուսաստանի իշխանությունները հուլիսի 8-ից արգելել են դիզելային վառելիքի արտահանումը։ Այս մասին կառավարության նիստում, որը...
Պապոյանը դեսպանների հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրութ...