Հրդեհից զոհված զինծառայողների ծնողները վաղը կհարցաքննվեն․ Նորայր Նորիկյան
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները գործով տուժող են ճանաչվել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։
«Ծնողներից չորսը վաղը կհարցաքննվեն։ Ըստ էության, մեկ շաբաթվանից որոշակիություն կմտնի մի քանի հարցերի շուրջ»,- ասել է Նորիկյանը:
Հշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է և բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք՝ հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետեւանք է եղել։ Նրանք կասկածներ ունեն, որ իրենց որդիներին սպանել են։
Նմանատիպ հոդվածներ
Կամչատկա թերակղզու հարևանությամբ ուժգին երկրաշարժ է գրանցվել. ինչ են հաղորդում ՌԴ գիտնականները
Խաղաղ օվկիանոսի Կուրիլյան կղզիներում, որը գտնվում է Հոկայդո կղզու և Կամչատկա թերակղզու միջև, գրանվել է մոտ 5,8 մագնիտուդ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են Ford-ը, թուրքական համարանիշերով ավտոբուսն ու Ford ավտոքարշակը․ կա զոհ
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գոր...
ՀՐԱՏԱՊ․ ՊՆ «Ուազ»-ը գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլ...
Զինծառայողը մահացել է իր ինքնաձիգից գլխին արձակված մենահատ կրակոցից. նախաձեռնվել է քրեական վարույթ
2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնու...