Բայդենը` Չիանստան - ԱՄՆ հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չինական օդապարիկի հետ կապված միջադեպը, որը հայտնաբերվել և խոցվել է ԱՄՆ-ի տարածքում, էական վնաս չի հասցրել ԱՄՆ-Չինաստան հարաբերություններին։
PBS-ին տված հարցազրույցում նա համապատասխան հարցին բացասական է պատասխանել։ Իր պնդումների հիման վրա մանրամասնելու խնդրանքին՝ Բայդենն ասել է. «Ես խոսեցի նրանց հետ, մենք խոսեցինք նրանց թիմի հետ»:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը նշել է, որ ինքն ավելի վաղ խոսել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, իսկ հետո նրան ասել է. «Մենք պատրաստ ենք մրցակցել Չինաստանի հետ, բայց հակամարտություն չենք ուզում»։
«Եվ այն շարունակում է աշխատել»,- հավելել է Բայդենը։
Նախագահը նաև ասել է, որ անցյալ ամառ Չինաստանի ղեկավարի հետ զրույցի ժամանակ նա զգուշացրել է նրան, որ եթե Պեկինը աջակցի Ռուսաստանին ուկրաինական ճգնաժամում, Չինաստանը կկորցնի արևմտյան ներդրումները։
Չինական օդապարիկի հայտնվելը, որը Վաշինգտոնը որակեց որպես հետախուզական, հանգեցրեց դիվանագիտական վեճի երկու երկրների միջև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նույնիսկ հետաձգեց փետրվարի 5-6-ը նախատեսված այցը Պեկին՝ մեղադրելով Չինաստանին «ԱՄՆ ինքնիշխանությունը խախտելու մեջ»:
Օդապարիկի խոցումից հետո Պեկինը հանդես եկավ պաշտոնական բողոքով և նախազգուշացրեց հնարավոր պատասխան միջոցների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելը իրատեսական չէ. ՌԴ ԱԳՆ
ՄԱԿ-ի խաղաղապահներ Լեռնային Ղարաբաղ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրո...
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Քննարկվում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր...