Կասկածներ կան՝ կացարանում թմրանյութ է եղել. փորձաքննություն է նշանակվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազատ գյուղի զինվորների կացարանում բռնկված ողբերգական հրդեհի գործով նշանակվել է թմրաբանական փորձաքննություն. կասկածներ են եղել, որ թմրանյութ է եղել կացարանում:
Փորձեցինք այս տեղեկությունը պարզել ՀՀ քննչական կոմիտեից, որտեղից էլ հաստատեցին մեր ունեցած տեղեկությունը՝ նշելով. «Այո, նշանակված է նման փորձաքննություն, բայց եզրակացությունը դեռ չենք ստացել։ Նշանակվել են նաև հրդեհատեխնիկական, պայթյունատեխնիկական, նյութագիտական, ձգաբանական, հետքաբանական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ևս չի ստացվել»:
Իսկ հիմա կարևոր հարցը՝ ինչո՞ւ է նշանակվել այս փորձաքննությունը: Բանն այն է, որ սպայի և մահացած 15 զինվորների հարազատների մոտ կասկածներ կան, թե մինչ կրակը կհասներ սենյակ, տղաները կարող էին տարբերակներ գտնել, դուրս գալ այրվող կացարանից և փրկել իրենց կյանքը, սակայն չեն արել: Անգամ սպան բանավոր ասել է քննիչներին, որ իր համար կասկածելի էր այն երևույթը, որ երբ ինքը գոռացել, աղաղակել է, թե՝ հրդեհ է, արթնացե՛ք, դո՛ւրս եկեք, տղաները չեն արձագանքել, այսինքն՝ անգիտակից են եղել:
Ահա այս կասկածների մասով էլ նշանակվել է վերոնշյալ փորձաքննությունը: Նշենք, որ սպան բանավոր պատմել էր, որ կրակը թեժացնելու համար է բենզին լցրել, իրեն մեղավոր է համարում, և կարող են իրեն դատապարտել այդ արարքի համար. երկրորդ անգամ հրաժարվել է ցուցմունք տալ, անգամ պաշտպանի ներկայությամբ է նա հրաժարվել: Մինչ օրս սպան գրավոր ցուցմունք չի տվել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում 9 միավոր Բայրաքթար իրականացնում է հետախուզական թռիչքներ․ Կարեն Հովհաննիսյան
Թուրքիայի երկնքում, մասնավորապես երկրաշարժի գոտու երկնքում 9 միավոր Բայրաքթար իրականացնում է հետախուզական թռիչքներ։ Այս...
Մարդիկ տան հագուստով փախել են դուրս ու հիմա փլատակների, հորդառատ անձրևի տակ խուճապահար, անորոշ վիճակում են․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է․ ««Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով նախնական տվյալներով տեղի հայկական դպրոցն...
Հայտնի է, թե Թուրքիայի որ հատվածում են աշխատելու հայ փրկարարները
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրել է Թուրքիա մեկնած հայ փրկարարների աշխատանքի տեղակայման մասին։ Կարո...
Արագածոտնում 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սասունիկ գյուղի...