Մարդիկ չեն կարողանա մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն. Սանոսյան
Հայաստանում 166.000 վարորդ կատարել է մեքենայի գազաբալոնը պարտադիր ստուգելու պահանջը, սակայն ցուցանիշներն այդքան էլ չեն գոհացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նա այդ մասին հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գազաբալոնների վկայագրման գործընթացը։
«Գործընթացը, իհարկե, ընթանում է։ Ցուցանիշներն այդքան էլ գոհացնող չեն։ Այս պահին 166.000 մեքենայի վարորդ է գազաբալոնը պարտադիր ստուգելու պահանջը կատարել։ Այդ ստուգումների ընթացքում մոտ 4800 բալոն խոտանվել է, և դրանցից 4400-ը ժամկետանց է եղել, իսկ ավելի քան 300-ն էլ հենց ստուգման ընթացքում պայթել են կամ վնասվել, ինչը ենթադրում է, որ մի օր դրանք կպայթեին և ցավալի հետևանքների կհանգեցնեին»,– նշեց Սանոսյանը։
Նա ընդգծեց, որ մոտ 60.000-62.000 մեքենա էլ հերթագրված է տվյալ ստուգումներն անցնելու համար։ ՏԿԵ նախարարության և գործարար միջավայրի համատեղ աշխատանքների արդյունքում հանրապետությունում արդեն իսկ 82 կայան կա, ինչի շնորհիվ վարորդների համար գործընթացը բավականին հեշտացել է։
Նախարարն անդրադարձավ նաև այն փոփոխությանը, համաձայն որի` մարդիկ չեն կարող մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն։ Նա կարևորեց այդ փոփոխությունները և շեշտեց, որ դրանով նպատակ ունեն ստուգումների շարքը հերթականությամբ իրականացնելու։ Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 25-ից։
Նմանատիպ հոդվածներ
«Ոսկու շուկայի» գործունեությունը դադարացվել է. ՔՏՀԱ տեսչական մարմին
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշման համաձայն՝ դադարեցվել է Մ․ Խորենա...
Հայտնի է` քանի փրկարար է ՀՀ-ն ուղարկել Թուրքիա և Սիրիա
Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տու...
Խզվածքը Հայաստանից բավականին հեռու է և մեզ համար վտանգ չի ներկայացնում. երկրաբանը` երկրաշարժերի ու հետցնցումների մասին
Թուրքիայում ուժեղ սեյսմիկ ցնցումները հարում են արեւելա-անատոլիկան ակտիվ սեյսմածին բեկվածքին, որն առաջին կարգի է, տ...
Հայտնի է` քանի ադրբեջանցի և թուրք զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022 թվականին
Ադրբեջանի քաղաքացիները, որպես զբոսաշրջիկ, շարունակում են գալ Հայաստան։ Ադրբեջանցի զբոսաշրջիկների քանակը թեև...