ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը ՀՀ-ի պետական շահերի սպասարկումն է». Գուրգեն Արսենյան
Ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ որ հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Ազգային ժողովում ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Արսենյանը, նշելով՝ ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի առաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է:
Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները երեկ հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով վտանգավոր և կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Խոսքն այն հայտարարության մասին է, որտեղ Արսենյանն ասում էր, որ անընդհատ Ղարաբաղի 120 հազար հայի մասին են խոսում, Հայաստանում էլ 3 մլն հայ կա։
Հարցին, թե պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց.
«Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում»:Բացի այդ, Արսնեյանը հավելեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է»,-նշել է Արսենյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին:«Վշտացած եմ Թուրքիայու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի, Ալիևի և Բլինքենի հանդիպումն ավարտվել է
Մյունխենում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քերոբյանը` Թուրքիային հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին
Այո, ես կարծում եմ, որ նրանք պետք է մասնակցեն բնական աղետից տուժած մարդկանց օգնելու գործին, և ընդհանուր առմամբ, ես համար...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...