Ավելի շատ ամուսնալուծվում ենք, քան ամուսնանում. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը` թվերով
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։ Երկրում շարունակում են նվազել ծնելիության ցուցանիշները։ Միաժամանակ զգալիորեն նվազել է մահացությունների թիվը։ Նվազել է նաև ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է։
2022 թվականին Հայաստանում ծնվել է 36 623 երեխա, ինչը 270-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։ Այսպես, անցյալ տարվա ամփոփիչ տվյալները հավասարվել են 2020 թվականի հետ։
Հանրապետությունում զգալիորեն նվազել է մահացությունների թիվը. հաշվետու ժամանակահատվածում մահացել է 26 805 քաղաքացի, ինչը 2021 թվականի ցուցանիշից 7 833-ով ցածր է։
Նշենք, որ Հայաստանում ամենից շատ մահանում են արյան հիվանդություններից։ Երկրորդ տեղում են նորագոյացությունները, երրորդ և չորրորդ հորիզոնականներում` շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններից մահերը։ Հնգյակը եզրափակում են վարակիչ և մակաբուծային հիվանդությունները։
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել և ավելի քիչ կնքել ամուսնություններ: Ամբողջ 2022 թվականին երկրում կնքվել է 16 795 ամուսնություն, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը 370-ով բարձր է եղել։ Բացի այդ, 2022 թվականին ձևակերպվել է 4 525 ամուսնալուծություն, ինչը 91-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։
Նմանատիպ հոդվածներ
Մայրն ու տղան զոհվել են, աղջիկը փլատակների տակ է, հայրը հիվանդանոցում․ Սիրայում տուժած հայերի մասին
Քիչ առաջ տեղեկացրել էինք, որ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի: Լրատվամիջոցներում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Որտեղ են անցկացրել գիշերը Հալեպի բնակիչները
Հալէպի բնակչութեան մեծամասնութիւնը երէկ բնակարաններէն դուրս՝ ինքնաշարժներու, ակումբներու եւ եկեղեցիներու մէջ անցուց գիշե...
Սիրիայի հայկական թաղամասերում ևս փլուզումներ կան․ հայեր են հոսպիտալացվել․ ոչ պաշտոնական
Քիչ առաջ Auroranews-ը կապ հաստատեց Սիրիայի Հալեպ քաղաքում բնակվող մեր հայրենակիցներից մեկի հետ, հասկանալու, թե գիշերը տե...
«Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան»․ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում
Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը Hraparak. am-ի հետ զրույցում ասել է, որ մարդասպաններն իր...