ԱՄՆ-ն մտադիր չէ Պեկինին վերադարձնել ոչնչացված չինական օդապարիկի բեկորդները
Վաշինգտոնը մտադիր չէ Պեկինին վերադարձնել կործանված օդապարիկի բեկորները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ես տեղյակ չեմ նման մտադրությունների կամ ծրագրերի մասին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Պենտագոնը ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածում հետախուզական օդապարիկ է հայտնաբերել։ Ավելի ուշ Չինաստանը պաշտոնապես խոստովանել էց, որ դա իրենց քաղաքացիական օդապարիկն է, որը քամու պատճառով պատահաբար շեղվել է երթուղուց։ Փետրվարի 4-ին Հարավային Կարոլինա նահանգի երկնքում ԱՄՆ զինվորականները օդապարիկը ոչնչացրել են։ Ի պատասխան՝ Չինաստանի իշխանությունները պրեզենտացիա են պատրաստել և Վաշինգտոնին խիստ բողոք հայտնել։ Բացի այդ, ՉԺՀ-ն հայտարարել է, որ օդապարիկի ոչնչացման պատճառով ԱՄՆ-ը վնաս է հասցրել երկու երկրների հարաբերություններին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Թուրքիայի նախագահին և ժողովրդին՝ երկրի հարավարևելյան շ...
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը. կա ավելի քան 12000 տուժած. մանրամասներ
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնել է երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ...
Քննարկվում է Սիրիային ու Թուրքիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Հայկական կողմը արդեն իսկ հայտարարել է փետրվարի 6-ի երկրաշարժից տուժած Սիրիային ու Թուրքիային աջակցություն տրամադրելու իր...
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Լաչինի միջանցքը, Արցախում հումանիտար ճգնաժամը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են...