Մերկասառույցի պատճառով բեռնատարները թեքվել և միակողմանի փակել են ճանապարհը
Փետրվարի 5-ին, ժամը 06։39-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը թեքվել և միակողմանի փակել է ավտոճանապահը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-99-րդ կմ-ին «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Պ․) և «Zil 130» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ժ․ Մ․) մերկասառույցի պատճառով թեքվել և միակողմանի փակել են ավտոճանապարհը։
Փրկարարները «ՌԱՖԷԼԳՐԻԳ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենաները և մեկ ուղևորի դուրս են բերել արգելափակումից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
Նմանատիպ հոդվածներ
Թուրք նախարարն ասել է` որ դեպքում հայ-թուրքական սահմանի անցակետերը կբացվեն
Թուրքիան պատրաստ է վերականգնել ենթակառուցվածքները և բացել նոր անցակետեր հայ-թուրքական սահմանին: Ինչպես գրում է Spu...
Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
90%-ով «Մալաթիայի» տոնավաճառը վաղվանց կվերսկսի աշխատանքը. առևտրի կենտրոնի տնօրեն
«Մալաթիայի» տոնավաճառը 90%-ով վաղվանից կվերսկսի աշխատանքը։ Այս մասին 24News-ին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետի...
Հայտնի է` քանի փրկարար է ՀՀ-ն ուղարկել Թուրքիա և Սիրիա
Հայաստանի Հանրապետությունը 29 փրկարար է ուղարկել Սիրիա, 27–ը՝ Թուրքիա։ Նրանք աջակցելու են երկրաշարժի հետևանքով տու...