«Մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել». Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Կարսում ընթացող «Ձմեռ-2023» զորավարժության բարձր մակարդակի դիտարկման օրվա իր ելույթում վերահաստատել է Անկարայի աջակցությունը Բաքվին:
«Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շարունակվում է։ Ինչպես գիտեք, մինչ օրս մենք ամբողջ ուժով աջակցել ենք Ադրբեջանին իր իրավացի գործում և այսուհետ ևս շարունակելու ենք աջակցել»,- ասել է Աքարը։
Աքարն աջակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության ձևավորման և կայունության ապահովման ջանքերին», կարևորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Աքարն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և նշել, թե դա տնտեսական, սոցիալական առումով լուրջ օգուտներ կապահովի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար:
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել». Փաշինյանը` Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժին:«Վշտացած եմ Թուրքիայու...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր...
«Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլև տարածքային պահանջներ է հայտնում Իրանին»․ Ռուբեն Վարդանյան
Վստահ եմ, որ Իրանը ակտիվորեն իր դերը կխաղա տարածաշրջանում իրական խաղաղության հաստատման գործում: Արցախի պետնախարար Ռուբեն...