ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային կտրամադրի հեռահար հրթիռներ
Վաշինգտոնը 2,2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Կիևի համար, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
Նրանց խոսքով՝ այս փաթեթում առաջին անգամ կներառվեն հեռահար հրթիռներ։
Ավելի ուշ գործակալությունը պարզաբանել է, որ խոսքը GLSDB (Ground Launched Small Diameter Bomb) հրթիռների մատակարարման մասին է, դրանց հեռահարությունը 150 կմ է։
Օգնության մասին կհայտարարվի արդեն այս շաբաթ, հայտնում է Reuters-ը: Փաթեթը կներառի նաև Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի օժանդակ սարքավորումներ, ճշգրիտ կառավարվող զինամթերք և Javelin հակատանկային զինատեսակներ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ավելի վաղ ասել էր, որ Կիևը «արագ» բանակցություններ է վարում Արևմուտքի հետ՝ Ուկրաինային ավիացիայի և հեռահար հրթիռների փոխանցման վերաբերյալ։ Նրա խոսքով, Ուկրաինային անհրաժեշտ են նման զինատեսակներ, այդ թվում՝ Ղրիմում ռուսական զինված ուժերի թիկունքի ենթակառուցվածքներին և հրետանային պահեստներին հարվածներ հասցնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի կոմունալ ծառայության պետը
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 30-ի...
Հրազենից ՊՆ զինծառայող է վիրավորվել. վիճակը ծայրահեղ ծանր է. ՀՀ ՊՆ
Հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զ...
Ադրբեջանը հայկական կողմին սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված հայ զինծառայողի մարմին է փոխանցել
Ադրբեջանն այսօր՝ հունվարի 27–ին, հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հա...
ՌԴ ՊՆ-ն` Լաչինի միջանցքով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերյալ. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...