Պայթեցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի շտաբը
Արտերկրում գտնվող իրանական աղբյուրները հայտնում են Իրանի Մահաբադ և Բան քաղաքներում նոր պայթյունների մասին։
Նշում են, որ կեսգիշերին Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչներ են օդ բարձրացվել։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Գուրբակշի Սինգհ Չահալան։
«Իրանի Մահաբադ քաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանում պայթյուններ են տեղի ունեցել: Պայթյունների պատճառն այս պահին հայտնի չէ»,- գրել է նա։
Պայթեցվել է նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) շտաբը։ Լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի գիշերն անօդաչու սարքերով հարձակումներ են տեղի ունեցել Իրանի տարբեր քաղաքներում մի շարք ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
Մասնավորապես, հարձակում է իրականացվել Սպահան քաղաքում ռազմամթերք արտադրող գործարանի վրա։ Պայթյուններ են եղել Շահիդ Սալիմի քաղաքի շարժիչի յուղերի գործարանում, Դիզֆուլ քաղաքի ավիաբազայում, հրդեհներ են եղել Համադան և Ռեշտ քաղաքներում։
Նմանատիպ հոդվածներ
Ցնցում է զգացվել Երևանում և Գյումրիում` 3-4 բալ ուժգնությամբ
Երկրաշարժ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի...
Հայաստանում 66-ամյա կնոջը ստիպել են 14 տարի մուրացկանությամբ զբաղվել. շահագործողի մոտ եղել է մոտ 73.000 ԱՄՆ դոլար
66–ամյա կինը դիմել է իրավապահներին ու հաղորդում ներկայացրել այն մասին, որ տարիներ շարունակ իրեն թրաֆիքինգի են ենթարկել։...
Պարեկները, վտանգելով իրենց կյանքը, բռնել ու վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին
Երեկ՝ հունվարի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում ծառայություն կատա...
Վարորդը ոչ սթափ վիճակում հրել է պարեկներին, քաշել տեսախցիկը և սպառնալիքներ հնչեցնելով` փորձել դիմել փախուստի
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քնն...