Ձյուն, մառախուղ, մերկասառույց. իրավիճակը` ճանապարհներին
Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Գավառի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գյումրի, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Արարատի մարզում, Ապարանի տարածաշրջանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել. ԶԼՄ
Մի քանի ժամ առաջ, դիմակավորված օպերատիվ աշխատողները ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյ...
Պաշտոնից ազատված դասակի հրամանատարին գումարային պահանջ կներկայացվի. ԶԼՄ
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ լրագ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավո...
Հաագայի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու
Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստ...