Հասարակություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ…

«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ շարունակում են գույքային բարելավում արձանագրել։ CivilNetCheck-ը պարզել է, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անցած տարեվերջին շքեղ առանձնատուն է գնել Քասախում, գրում է Civilnet.am-ը:
 

Արարատ Միրզոյանն ու կինը՝ Գոհար Աբաջյանը, առանձնատունը գնել են 2022-ի դեկտեմբերին՝ 112 մլն դրամով։ Առանձնատունը Կոտայքի մարզի Քասախ գյուղում է։ Այն Երևանի և Կոտայքի մարզի սահմանագծին է՝ հարակից Դավթաշեն վարչական շրջանին։
 

Լրատվամիջոցը գրում է, որ կադասրտային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Միրզոյանն առանձնատուն է ձեռք բերել Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեում։

[63602a7f36c9c6341676f357b499f881.jpg]

Կադաստրային փաստաթղթերի համաձայն՝ առանձնատան տարածքը 2013-ին Քասախ համայնքից ձեռք էր բերել Ռոզա Գալստյան անունով անձը։ 2013-ից մինչև 2020-ը տարածքում մի քանի սեփականատեր է փոխվել։ 2020-ին հողատարածքը 20 մլն դրամով ձեռք է բերել Ռաֆայել Մանուկի Մուրադյանը, որը տարածքում սկսել է կառուցապատում, և այն օրինականացրել է միայն 2021-ի դեկտեմբերին։ Նույն ամսին Մուրադյանը առանձնատունը գրավադրել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում։
 

Ըստ Yandex map-ում առկա լուսանկարների՝ այդ տարածքում շինարարարությունը սկսել է 2020-ի տարեսկզբին։ 2022-ի մարտի դրությամբ՝ շինությունը պատրաստ է եղել և հանվել վաճառքի։

[aaa215200ce7098d3cd5203de56cd6d4.png]

Լուսանկարները` Yandex map-ի
 

Կադաստրում առկա փաստաթղթերի համաձայն՝ 2022-ի դեկտեմբերի 23-ին հիփոթեքային պայմանագիր է կնքվել վաճառող Ռաֆայել Մուրադյանի, գնորդ-գրավատուներ Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի, ինչպես նաև «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջև, որը հանդես է գալիս որպես վարկատու գրավառու։

Փաստացի Միրզոյանը «Արմսվիսբանկ»-ում գրավադրված առանձնատունը տեղափոխել և գրավադրել է «Հայէկոնոմբանկ»-ում։ («Հայէկոնոմբանկի» սեփականատերը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքն է)։

[2f288be3559267ec2e57ec4415825057.jpg]

«Արմսվիսբանկը» տվել է իր համաձայությունը գույքը օտարելու և այլ բանկում գրավադրելու՝ պայմանով, որ հինգ օրվա ընթացքում Ռաֆայել Մուրադյանի՝ բանկի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններն ամբողջական կմարվեն։ Դեկտեմբերի 29-ին արդեն վարկային պարտավորություններն ամբողջության մարված են եղել։

 

Մեկ օր առաջ էլ՝ դեկտեմբերի 28-ին, Կադաստրի կոմիտեն գրանցել է Գոհար Աբաջյանի ու Արարատ Միրզոյանի իրավունքներն առանձնատան նկատմամբ։

[b14db3af0c815601a13b22707e15fac9.jpg]

Ինչպես նշեցինք, ամուսինները առանձնատունը ձեռք են բերել 112 մլն դրամով (ըստ Կադաստրի՝ շուկայական արժեքը 115 մլն դրամ է)։ Հատկանշական է, որ պայմանագրում նշված չէ վարկի տոկոսավճարը։

 

Ընդհանուր առմամբ, «Հայէկոնոմբանկ»-ում Միրզոյանն ու Աբաջյանը մինչև 345 մլն դրամի սահմանաչափով վարկի հնարավորություն են ստացել, որից 115 մլն-ն արդեն ուղղվել է առանձնատան ձեռքբերմանը։

 

Ըստ փաստաթղթերի՝ ընդհանուր հողամասը 951 քմ է, տունը՝ 288 քմ, կա նաև ավտոտնակ՝ 61 քմ, և օժանդակ շինություն՝ 81 քմ:

 

Այցելելով տարածք՝ պարզ դարձավ, որ առանձնատան ու բակի շինարարական աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն։ Տեղի բնակիչները հայտնեցին, որ ներկայում տանը շինաշխատանքներ չեն իրականացվում։ Նրանք տեղյակ չէին՝ ով է իրենց նոր հարևանը։

 

[50ee6699acccd6a204adf652e75b03af.jpg]

 

[860cc7f37bea435bf2b0bdc0a30ec808.jpg]

Արարատ Միրզոյանի նոր առանձնատունը
 

Մանրամասները` կայքում:

Նմանատիպ հոդվածներ

Հաագայի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով որոշում կայացնելու

Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250