Քաղաքականություն

Լաչինի միջանցքի փակումն ու հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի փակումն ու հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է. Կիպրոսի ներկայացուցիչ

 Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակումն ու արցախցիների համար հումանիտար ճգնաժամի ստեղծումը ցեղասպանական ակտ է: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է Կիպրոսի պատվիրակ Կոնստանտինոս Էֆստաթիուն՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել միջանցքի շրջափակումը:

 

Նշվում է, որ ԵԽԽՎ-ում իր ելույթում Կիպրոսի պատվիրակը բարձրաձայնել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով հումանիտար լուրջ ճգնաժամի մասին:

 

«Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները պետք է անվերապահորեն վերականգնվեն, և Ադրբեջանը պետք է հարգի եռակողմ համաձայնությունն ու երաշխավորի մարդկանց անվտանգությունը, ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցով: Շրջափակման հետևանքով հազարավոր մարդիկ, այդ թվում երեխաներ, անկարող են վերադառնալ իրենց տներ: Այս տագնապալի իրավիճակը սպառնում է փխրուն խաղաղ գործընթացին և կարող է հանգեցնել բռնության վերսկսման»,-ասել է նա:

 

Կիպրոսի պատվիրակը նկատել է, որ դա աղետալի ազդեցություն կունենա ոչ միայն հայերի և ադրբեջանցիների, այլ նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա:

 

«Որպես Եվրոպայի խորհրդի անդամ` մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անխափան կերպով բացել Լաչինի միջանցքը, զերծ մնալ լարվածության բերող գործողություններից»-ասել է նա: Ապա Էֆստաթիուն շարունակել է. «Զոհվել միայն այն պատճառով, որ հա՞յ են, թե՞ քրիստոնյա են»:

 

Նա ընդգծել է, որ մարդկանց սովամահ անելը, առանց էլեկտրաէներգիայի, դեղորայքի թողնելը ցեղասպանական ակտ է: Ցեղասպանության տարրերից մեկը կյանքի այնպիսի ծանր պայմանների ստեղծումն է, որն ուղղված է մարդկանց խմբի ֆիզիկական ոչնչացմանը:

 

«Ցեղասպանության վճռորոշ պահ է, եկեք չզոհենք մարդկանց` քաղաքական պայմանների կամ ազգային շահերից ելնելով: Այս աշխարհում յուրաքանչյուր մարդ արժանի է ապրել արժանապատիվ և իրավունքների լիարժեք հարգման պայմաններում: Ուղերձը պետք է լինի հստակ՝ դադարեցրեք Լաչինի միջանցքի շրջափակումը»,-եզրափակել է Կիպրոսի պատվիրակը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250