Զինվորների կացարանում բռնկված հրդեհի գործով ձերբակալվել է զորամասի թիկունքի պետը
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Ձերբակալվել է, մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ»,-ասել է Աբրահամյանը։
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։
Նմանատիպ հոդվածներ
Քնած էինք, ճչոցներից եմ վեր թռել, վաշտի կացարանի հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմել
Մենք քնած էինք, ճչոցներից վեր եմ թռել, առաջին բանը որ արել եմ, դոշակս քցել եմ գլխիս, որ չայրվի դեմքս: Այս մասին Factor.a...
Սուրեն Պապիկյանը դատի կտա աղմկահարույց գրառման հեղինակին
Ինչպես արդեն հայտնել էինք` երեկվանից համացանցում տարածվում են շքեղ առանձնատների լուսանկարներ, որն ըստ շրջանառվող լուրերի...
Ում են պատկանում Պապիկյանին և Միրզոյանին վերագրվող առանձնատները. CivilNet
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հունվարի 24-ին տարածվել է առանձնատների նկարներ, որոնք, ըստ պնդումների, պատկանու...
Դեպքից երկու օր առաջ խոսեցինք, ասաց՝ վեճ է եղել. հրդեհի հետևանքով զոհված զինծառայողի հայր. ԶԼՄ
Արդեն 9 օր է՝ Մեծամորի բակերից մեկում լռել է ամենօրյա աղմուկը․ ողբերգական հրդեհի զոհերից մեկի՝ Հայկի հարազատ թաղամասում։...