Քնած էինք, ճչոցներից եմ վեր թռել, վաշտի կացարանի հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմել

Մենք քնած էինք, ճչոցներից վեր եմ թռել, առաջին բանը որ արել եմ, դոշակս քցել եմ գլխիս, որ չայրվի դեմքս: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է օրեր առաջ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից փրկված զինծառայողը:

 

«Քնած էինք, ճչոցներից եմ վեր թռել, տեղիցս վեր կացա, արդեն ուժեղ կրակը ներս էր մտնում սենյակից: Վեր եմ կացել, առաջին բանը որ արել եմ, դոշակս քցել եմ գլխիս, որ չայրվի դեմքս»,- պատմում է Գարուշը: Նա ասել է, որ փորձել է սենյակի դուռը կոտրել, բայց չի կարողացել:  

 

«Որ արթնացա` խառը իրավիճակ էր: Հիշում եմ, որ մարդիկ կային, ովքեր փորձում էին դուռը ջարդել, որը ես չէի կարողացել:Հրդեհը շատ բարձր էր, անհնարին էր անցնելը, և արդեն դռնից մոտ մեկ մետր առաջ էր եկել»,- պատմում է զինվորը: 

 

Հարցին` երբ արթնացել է, ընկերները պառկած են եղել, զինծառայողը պատասխանել է, որ չի հիշում:

 

«Չեմ հիշում, որ իմ վեր կենալիս պառկած մարդիկ լինեին: Ես պառկած մարդ չեմ տեսել, հիշում եմ` խառը իրավիճակ էր, մարդիկ կային վազվզող, նույնիսկ ինձ բրդող մարդիկ կային, ամենքը դուրս գալու ճափմա էին ման գալիս»,- ասում է նա` շարունակելով,- «Բայց ասում են, որ իբր բացի ինձանից ու էլի մի հոգուց, որ պատուհանից դուրս է եկել,  մնացածը պառկած են եղել, բայց ես իմ աչքի տեսածին եմ հավատում, ինչը որ հիշում եմ»: 

 

Ազատ գյուղի հրդեհված տունը զինծառայողների համար զորամաս է ծառայել 44-օրյա պատերազմից հետո: Ըստ զինծառայողի` տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից: Զինվորը պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել: Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել և ընկել գետնին: Նա հազիվ է փրկվել ` դուրս գալով ճաղավանդակների տակից: 

 

Նա պատմել է, որ մի կերպ հասել է երկրորդ պատուհանի մոտ, տեսել, որ ճաղերը կոտրել են. «Ուսերս դուրս եմ հանել պատուհանից, հետո տղերքը քաշել հանել են»: 

 

Նա պատմել է, որ իրեն ևս մեկ տուժածի հետ գյուղացիներն իրենց մեքենայով են տեղափոխել հիվանդանոց:

 

Հարցին, թե փայտե վառարանը սովորաբար ինչ մեթոդով են վառել, զինվորը պատասխանել է. «Մեզ համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»: 

 

Ըստ նրա` տարածքում նաև ավտոբենզին է եղել տրակտորների համար։  Զինծառայողը ասել է, որ տարածքում հակահրդեհային միջոցներ տևական ժամանակ չեն եղել:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ