Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով․ FIP
168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, անդրադարձել են հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված հրդեհված զինվորական կացարանի վարձակալության ու սեփականատիրոջ մասին տեղեկություններին, գրում է FIP.am-ը։
Ի պատասխան Կարեն Վրթանեսյանի այն դիտարկմանը, թե Պաշտպանության նախարարությունը վարձ էր վճարում այդ կացարանի համար, «հո զինվորներն իրանք չէի՞ն տալիս էդ վարձի փողը», Սաթիկ Սեյրանյանը, հղում անելով իր աղբյուրին, դիտարկում է անում, թե կացարանը «ժամանակին պատկանել է ադրբեջանցու՝ ոմն Հասանի»։
«Մի դրվագ էլ, ի դեպ, չեմ կարող աղբյուրը բացահայտել, բայց էսպիսի ինֆորմացիա է մեզ հասել, որ այդ տունը ժամանակին պատկանել է ադրբեջանցի, ինչ-որ ոմն Հասանի, օրինակ։ Այսինքն սա էլ կա»,- ասել է Սեյրանյանը։
Վրթանեսյանն ի պատասխան ասում է․ «Եկեք այդ սերիալային պահերը թողնենք մի կողմ, էլի»։ «Չէ՛, սա էլ կա, որ դուք ասում եք՝ ո՞ւմ են փոխանցել գումարը, ի՞նչ են արել, ո՞վ է ստացել»,- հակադարձում է Սեյրանյանը։
Վրթանեսյանն էլ իր հերթին է հակադարձում․ «Չեմ կարծում, թե ՊՆ-ն Հասանին գումար էր փոխանցում, բայց ինչ-որ մի տեր էդ տունն ունի»։
Ի պատասխան, Սեյրանյանը նշում է․ «Դե պետք է հասկանալ՝ ո՞ւմ է պատկանել այդ տունը»։
«Փաստերի ստուգման հարթակն» Ազատ գյուղում հրդեհված կացարանի, ինչպես նաև նման պայմաններում գտնվող մի քանի այլ կացարանների վերաբերյալ ավելի վաղ հրապարակված հետաքննության մեջ գրել էր նաև այրված կացարանի սեփականատիրոջ մասին։
Ըստ Կադաստրի կոմիտեի՝ տունը, որտեղ տեղակայվել էր ինժեներասակրավորային վաշտը, 2006 թվականից պատկանում էր Ազատ գյուղի 82-ամյա բնակչուհի Սվետլանա Աթանեսյանին։
Կից՝ Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանքը՝ տան նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ։
[f90787b97a4f55ff61ec54d08ce13db4.jpg]
Հետևաբար, ՊՆ-ի կողմից վարձակալվելու պահին այն պատկանում էր Ազատ գյուղի վերոհիշյալ բնակչուհուն։
Այսպիսով, հրդեհված կացարանը պատկանում է ՀՀ քաղաքացու, և ակնարկները, թե ՊՆ-ն տունը կարող էր ինչ-որ ադրբեջանցուց վարձակալած լինել, անհիմն են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն...
Սպան ինչո՞ւ էր փեչ վառում. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական դեպքի մասին
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսևորումներով։ Այս մասին այսօր՝...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...
Գնդապետը հարցաքննվել է. նա չի հաստատել եթերում արած հայտարարությունը․ Armlur
Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննվել, փոխանցում է Armlur.am-ը։ Վերջին...