Հայաստանում նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի․ ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը
Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Անդրկովկասում Ռուսաստանի միջնորդական ջանքերը ճնշելու փորձերը կարող են վնաս հասցնել հայերի և ադրբեջանցիների արմատական շահերին ու խաղաղությունը տարածաշրջան վերադարձնելուն։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված, ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Չպետք է նաև մոլորության մեջ գցի ԵՄ - ի առաքելության հայտարարած քաղաքացիական բնույթը. այն ձևավորվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի ընդհանուր քաղաքականության շրջանակներում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - ասված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ–ում համոզված են, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն են մնում «ռուսական խաղաղապահ զորակազմը, որը տեղակայվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության հիման վրա, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները»։
«Նրանք կարձագանքեն ԵՄ-ի դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով իրավիճակի զարգացումը», - հավելել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում:
ՌԴ ԱԳՆ-ում արձանագրում են, որ Երևանում տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը` նախընտրել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե Հայաստանի դաշնակիցները պահպանեն հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում, այն կարող է օպերատիվ առաքելություն ծավալել Հայաստանում։
Նմանատիպ հոդվածներ
Ում է պատկանում հրդեհված կացարանը․ «ադրբեջանցի սեփականատիրոջ» մասին լուրերի հետքերով․ FIP
168 TV-ի Pressing հաղորդաշարի հունվարի 25-ի թողարկման ընթացքում հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը և նրա հյուրը՝ ռազմական փորձա...
Սպան ինչո՞ւ էր փեչ վառում. Անդրանիկ Քոչարյանը՝ ողբերգական դեպքի մասին
Բանակում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց անտեսելը կամ հետին պլան գցելը հղի է նման դրսևորումներով։ Այս մասին այսօր՝...
«Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասո...
Գնդապետը հարցաքննվել է. նա չի հաստատել եթերում արած հայտարարությունը․ Armlur
Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը հրավիրվել է ՀՀ Քննչական կոմիտե և հարցաքննվել, փոխանցում է Armlur.am-ը։ Վերջին...