Ալիեւը եվրոպական իշխանություններին մեղադրել է «խաբեության» մեջ
Ալիեւը եվրոպական իշխանություններին մեղադրել է «խաբեության» մեջ, քանի որ նրանք Բաքվի հետ չեն պայմանավորվել նոր առաքելության շուրջ, իսկ նախորդը համաձայնեցվել է ընդամենը մինչեւ երկու ամիս ժամկետով:
«Չգիտես ինչու, պայմանավորվածությունը խախտվեց, ինչը, իհարկե, չափազանց հիասթափեցնող է, քանի որ մենք լուրջ մարդիկ ենք»- ասել է Ադրբեջանի նախագահը։
Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վա...
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստ...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...