Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում։ Նա ընդգծել է նաև, որ Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը հրամայական է և նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց:
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները: Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում»,- ասել է Միրզոյանը:
Նա նշել է, առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց:
«Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են»։
Նախարարը ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։ Արարատ Միրզոյանի խոսքով Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։
«Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն», ամփոփել է ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստ...
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վա...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից Հայաստան եկել
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր 19 մարդ է Լաչինի միջանցքով Արցախից եկել Հայաստան ընտանիքներին վերամիավորվելու համար։&nb...