ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանն արդեն հեռացել է Հայաստանից. Hraparak.am
ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը արդեն հեռացել է Հայաստանից։ Hraparak.am-ը գրում է` ՄԻՊ նոր թեկնածուն նախկինում հագուստի խանութների ցանցի մենեջեր է եղել։
Ըստ կայքի տեղեկությունների` նա մինչև Ազգային ժողով հրաժարականի դիմում ներկայացնելը հրաժեշտ է տվել ՄԻՊ աշխատակազմին ու հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել ու ընդունել է այն։
Կայքը հավելում է, որ ՀՀ ՄԻՊ պաշտոնի նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է, որը նշանակվել է փոխնախարար 2020 թ․–ի մայիսի 15-ին։
«Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե շատ լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է և արժանի է այս բարձր պաշտոնին։ Սակայն իրականում եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը, ինչպես նաև անհայտ բնույթի հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-ից մինչև 2020 թվականը»,– գրել է կայքը։
Հունվարի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Աժ, իսկ այսօր կրկնել է այն. պաշտպանի լիազորությունները դադարում են հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան 1 շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական եկեղեցու բակում հավաք կազմակերպած հայերի դեմ մեղադրանք է առաջադրվել
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 23-ին ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների։ Միջոցառումը տ...
Ըստ Արգիշտի Քյարամյանի` բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է. ականատեսը ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի գործով։&nb...
Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ի...
Առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ. զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի...