Առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ. զոհված զինծառայողների ծնողները ՔԿ-ում են
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն այսօր՝ հունվարի 26-ին, բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Այսօր նախատեսված են առերեսումներ իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների հետ:
Այսօր առերեսում է լինելու բռնի ուժ կիրառած ոստիկանների հետ։
«Առերեսումը լինելու է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի հետ»,– լրագրողների հետ զրույցում ասել է ծնողների գործով փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցած միջադեպով, երբ բռնություն գործադրվեց զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, հարուցվել է քրեական գործ: Անցել է 5 ամիս, և դեռ որևէ մեկը քրեական վարույթով պատասխանատվության չի ենթարկվել:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում հայկական եկեղեցու բակում հավաք կազմակերպած հայերի դեմ մեղադրանք է առաջադրվել
Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները հունվարի 23-ին ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Արցախի բնակիչների։ Միջոցառումը տ...
Ըստ Արգիշտի Քյարամյանի` բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավորվում է. ականատեսը ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած հրդեհի գործով։&nb...
ՀՀ դրոշի վերաբերյալ պահանջները խախտելու դեպքում տուգանքներ կսահմանվեն
Արդարադատության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները...
Զինվորական կացարանի հրդեհի գործով զորամասի թիկունքի պետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 2023 թվականի հունվարի 25-ի...