Հայաստանում քաղաքացիական առաքելության տեղակայումը պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով «ադրբեջանական շահերը». Ադրբեջանի ԱԳՆ
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ստեղծման վերաբերյալ Եվրամիության խորհրդի որոշումը Ադրբեջանն ի գիտություն է ընդունում, նշվում է երկրի արտաքին գործերի նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ։
«Մենք շարունակում ենք հաստատակամ դիրքորոշում ունենալ, որ նման գործողությունները, ներառյալ (հայ-ադրբեջանական) սահմանի սահմանազատման գործընթացը, որը պետք է իրականացվի բացառապես երկկողմանի հիմունքներով, չպետք է վնասի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-հայտնել են նախարարությունից։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հավելել է, որ ԵՄ ներկայացուցիչների հետ Ադրբեջանի կողմից անցկացված մի շարք խորհրդակցությունների ընթացքում նշվել է, որ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում չպետք է պատրվակ դառնա Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար։ Երկխոսության գոյություն ունեցող մեխանիզմների դեմ ԵՄ առաքելության ներկայությանը չարաշահումը վտանգավոր է և դրանից պետք է խուսափել:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵՄ ԱԳ նախարարները հավանություն են տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը` Կովկասում կարգավորմանը նպաստելու համար: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Առաքելության մանդատը նախատեսված է երկու տարով, նրա ղեկավարը կնշանակվի առաջիկայում:
Թեև ադրբեջանական կողմը նշում է, որ առաքելության տեղակայումը Հայաստանում պետք է ապահովվի պատշաճ կերպով՝ հաշվի առնելով ադրբեջանական շահերը, միևնույն է, երկիրը բազմիցս ապացուցել է, որ որևէ առաքելության տեղակայում, խաղաղապահների ներկայություն իրեն չի խանգարում իրակացնել իր հակահայկական քաղաքականությունը:
Նմանատիպ հոդվածներ
Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 24-ին ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեու...
Փաշինյանը հայտարարել է` որն է Լաչինի միջանցքի հակասությունը լուծելու լավագույն ձևը
Տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վա...
Արարատ Միրզոյանն ու Տոյվո Կլաարը հանդիպել են
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստ...
Զինդատախազներին հանձնարարվել է ուսումնասիրություն իրականացնել տիպային զորանոցի կառուցվածք չունեցող կացարաններում
ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը 2023 թվականի հունվարի 23-ին կայազորների դատախազներին...