Աղմկահարույց հրաժարականներ` Ուկրաինայում. ո՞վքեր են այդ պաշտոնյանները
Հայտարարված կադրային փոփոխությունների շրջանակներում, հունվարի 24-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի նիստում որոշում է կայացվել պաշտոնանկ անել Ուկրաինայի չորս փոխնախարարների, այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան: Նրանք են՝
Վյաչեսլավ Շապովալով - Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար,
Իվան Լուկեր - Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման փոխնախարար,
Վյաչեսլավ Նեգոդա - Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման փոխնախարար,
Վիտալի Մուզիչենկո - Ուկրաինայի սոցիալական քաղաքականության փոխնախարար։
Աշխատանքից ազատվել են նաև հինգ մարզային վարչակազմերի ղեկավարներ:
Հայտնի է, որ Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վյաչեսլավ Շապովալովը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով՝ կապված երկրի զինված ուժերի կարիքների համար սննդամթերքի գնման գործընթացի հետ։
Ավելի վաղ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել էին լրագրողական հետաքննության արդյունքները, որի հեղինակները մի շարք փաստաթղթերի հիման վրա պարզել էին, որ ռազմական գերատեսչությունը զինվորականների համար սնունդ է գնում երկու կամ երեք անգամ ավելի թանկ, քան կարելի է գնել Կիևի խանութներում։
Հիշեցնենք նաև, որ հրաժարականներ են ներկայացրել նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալն ու երկրի գխավոր դատախազի տեղակալը։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Մենք կոչ ենք արել ամբողջությամբ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը․ Նեդ Փրայս
«Մենք շարունակում ենք ուղիղ քննարկումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ թե երկկողմ ձևաչափով և թե գործընկերների հետ։ Այդ գո...
Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով․ Washington Examiner
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գնում է Սադամ Հուսեյնի ճանապարհով։ Այս մասին ասվում է The Washington Examiner-ի ծավալուն հ...
Թուրքիան հինգ-վեց ամսվա ընթացքում կարող է ՆԱՏՕ-ից դուրս գալ
Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը հայտարարել է, որ Թուրքիան կարող է հինգից վեց ամսից դուրս գալ...