Փարիզի քաղաքապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին. Արայիկ Հարությունյան
Փարիզի քաղաքապետն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի նախաձեռնությամբ քիչ առաջ հեռախոսազրույց ենք ունեցել: Օրակարգն Ադրբեջանի կողմից շրջափակման պայմաններում Արցախում ստեղծված իրավիճակն էր: Մանրամասը ներկայացրել եմ հումանիտար աղետի պատճառներն ու հետևանքները, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ են միջազգային հանրության հստակ գնահատականներն ու գործողությունները:
Անն Իդալգոն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, հավաստիացրել, որ կբազմապատկեն իրենց կողմից գործադրվող շարունակական ջանքերն իրավիճակը լիցքաթափելու համար»,-գրել է Հարությունյանը:
Նմանատիպ հոդվածներ
Բլինքենն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում Բաքվին կոչ է արել «անհապաղ» ապ...
Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո. Արցախի ԱԳՆ-ն` Լավրովի հայտարարությանը
«Արցախպրես» լրատվական գործակալությունը ԱՀ Արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մեկնաբանել ՌԴ արտաքին գործերի նա...
Սա արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանը խաթարում է առաջընթացն այս հարցում. Միրզոյանը` երկաթուղային հաղորդակցությունների բացման մասին
Վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջ...
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասի...