Ովքե՞ր են անպտղության հաղթահարման ծրագրի շահառուները

Անպտղության հաղթահարման պետական աջակցության ծրագիրն 2023 թվականից ընդլայնվել է: Կառավարությունը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու հնարավորություն է տալիս ՀՀ բոլոր քաղաքացիներին։

 

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են,որ անպտղության հաղթահարման ծրագրի շահառուներն են`

 

20-35 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի, 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց կտրամադրվի ամբողջական փաթեթ` ներարգանդային սերմնավորման փորձեր, արտամարմնային բեղմնավորման 2 փորձ, որից երկրորդը` պետության կողմից 50% մասնակցությամբ:


36-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանանց կտրվի ներարգանդային սերմնավորման փորձերի հնարավորություն:
սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող 20-35 (ներառյալ) տարիքային խմբի կանանց կտրամադրվի ներարգանդային սերմնավորման փորձերի և արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն:

 

Շահառուների այս խմբի համար սահմանվել է նաև մշտական բնակության վայրում առնվազն 1 տարի հաշվառված լինելու լրացուցիչ պահանջ:

Ծրագիրը զգալիորեն կազդի նաև անպտղության վիճակագրության վրա:

Քաղաքականություն

Պատահարներ