«Մենք միևնույն է մեր տրամադրության տակ եղած տանկերը տրամադրելու ենք Ուկրաինային». Լեհաստանի վարչապետ
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարեէ, որ Բեռլինի թույլտվությամբ թե առանց դրա՝ Լեհաստանը միևնույն է, իր զինանոցում գտնվող գերմանական արտադրության Leopard 2 մակնիշի տանկերն ուղարկելու է Ուկրաինա:
«Մենք, իհարկե, կդիմենք Գերմանիային նման թույլտվություն ստանալու խնդրանքով։ Դա, սակայն, երկրորդական հարց է։ Անգամ եթե մենք նման համաձայնություն չստանանք, ի վերջո, ավելի փոքր մի կոալիցիայի կազմում, նույնիսկ եթե դրանում Գերմանիան ընդգրկված չլինի, մենք միևնույն է մեր տրամադրության տակ եղած տանկերը տրամադրելու ենք Ուկրաինային», - հայտարարել է Լեհաստանի վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Հաստատվել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում. մանդատ կունենա 2 տարով
Եվրոպական խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծել...
«Չենք դուրս գալու մեր հայրենիքից՝ անկախ դժվարություններից»․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը շարունակել է համայնքային այցերը և այսօր...
«Եթե մեր հայ ընկերները դեռ հետաքրքրված են դրանով, ապա առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը 1-2 օրվա ընթացքում». Լավրով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է, եթե Հայաստանը դեռ շահագրգռված է, առաքելու...
«Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով». Ռուբեն Վարդանյան
Ադրբեջանը պետք է հասկանա, որ խաղաղության չի կարող հասնել հայերի կյանքի գնով։ Այս մասին Twitter-յան իր էջում գրել է...