Հակամարտության ձգձգման դեպքում ինչ-որ պահի կձևավորվի նոր ռազմական դաշինք․ Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ձգձգման դեպքում կարող է նոր դաշինք ձևավորվել այն երկրներից, որոնց ԱՄՆ-ն «հոգնեցրել է»։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
««Ռամշտայն»-ում կայացած հանդիպումը և Կիևին ծանր սպառազինության հատկացումը կասկած չի թողնում առ այն, որ մեր թշնամիները երկար փորձելու են մեզ մաշեցնել, ավելի ճիշտ՝ ոչնչացնել։ Եվ նրանք բավականաչափ զենք ունեն։ Անհրաժեշտության դեպքում կսկսեն նորերն արտադրել։ Հետևաբար, պետք չէ պատրանքների մեջ ընկել։ Ի՞նչ եզրակացություններ են բխում սրանից։ Նախ, շատ դժվար է լինելու: Երկրորդ, հակամարտության ձգձգման դեպքում ինչ-որ պահի կձևավորվի նոր ռազմական դաշինք այն երկրներից, որոնց հոգնեցրել են ամերիկացիները.... Այդպես միշտ եղել է մարդկության պատմության մեջ երկարատև պատերազմների ժամանակ։ Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգները վերջնականապես «կգցեն» ծերացած Եվրոպային և դժբախտ ուկրաինացիների մնացորդներին, իսկ աշխարհը նորից կգա հավասարակշռության վիճակի։ Եթե, իհարկե, շատ ուշ չլինի», - գրել է Մեդվեդևը:
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պ...
Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ թե խրճիթ էր, այլ լավ վիճակում գտնվող, ամենով ապահովված տուն․ Սիմոնյանն՝ այրված կացարանի մասին
ՀՀ-ն գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած՝ որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայում է
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը ժամանել է Ուկրաինա։ Նա այցելել է Բուչա և Բորոդյանկա բնակավայրեր, այս մասին...