Շարմազանով հակադարձել է Լավրովի հայտարարությանը
Ինչպես ավելի վաղ Auroranews-ը գրել էր, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ծավալուն հարցազրույց է տվել, որում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը։
Նա, մասնավորապես, ասել է, որ Հայաստանը երկար տարիներ «օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան», Ռուսաստանն առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունն այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքներ, որոնց երբեք չի հավակնել։ Եվ հիմա, նրա խոսքով, «Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը»:
Լավրովի այս հայտարարությունն անպատասխան չի թողել «նախկին» իշխանությունների ներկայացուցիչ, ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.
«Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի մասը։ Ադրբեջանն ագրեսոր և օկուպանտ պետություն է։ Ադրբեջանը ոչ թե ազատագրել, այլ օկուպացրել է Շուշին, Հադրութն ու Արցախի Հանրապետության մի մասը։
Ադրբեջանի իշխանությունները «թքեցին» ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) վրա, երբ պատերազմով որոշեցին լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Որեւէ մեկն ինքնորոշման իրավունքը չի չեղարկել։ Այն ՄԱԿ-ի նպատակներից է։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։ Ցանկացած պաշտոնյա, դաշնակից երկրից, գործընկեր երկրից, թե հակառակորդ երկրից լինի, պետք է իմանա՝ մենք չենք նահանջելու Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարից։ Արցախը չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու»,- գրել է Շարմազանովը։
Նմանատիպ հոդվածներ
ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Պաշտպանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Մարդու իրավունքների պ...
ԱՄՆ-ն ունի ուժեղ և միասնական Ռուսաստան․ Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողներին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ...
Թուրքիայի ներքին գործերի նախարարն Արևմուտքին մեղադրել է «հոգեբանական պատերազմ» վարելու մեջ
Արևմտյան երկրները «հոգեբանական պատերազմ» սկսեցին Թուրքիայի դեմ՝ փակելով դիվանագիտական ներկայացուցչությունները ահաբեկչակա...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշի...