Հասարակություն

ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկել Չեռնոբիլի ատոմակայան

ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկել Չեռնոբիլի ատոմակայան
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին չորեքշաբթի հայտնել է, որ գործակալության փորձագետները սկսել են աշխատանքը Չեռնոբիլի ատոմակայանում։ «ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է ընդլայնել իր ներկայությունը…

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին չորեքշաբթի հայտնել է, որ գործակալության փորձագետները սկսել են աշխատանքը Չեռնոբիլի ատոմակայանում։

 

«ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է ընդլայնել իր ներկայությունը Ուկրաինայում: Այսօր ես մեկնարկեցի ՄԱԳԱՏԷ-ի Չեռնոբիլի օգնության առաքելությունը»,- գրել է Գրոսին Twitter-ում:

 

Նա նշել է, որ կազմակերպության մասնագետները կլինեն ուկրաինական ատոմակայաններում, որ «ապահովեն միջուկային անվտանգությունը, ինչը շատ կարևոր է, ինչպես նաև օգնություն ցուցաբերեն այս չափազանց դժվար ժամանակներում»։

 

Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ն հայտնել էր, որ Գրոսսին այս շաբաթ կայցելի Ուկրաինայի մի քանի ատոմակայան։  Հունվարի 17-ին Գրոսսին հայտարարեց, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների առաքելությունը սկսել է աշխատանքը Հարավային Ուկրաինայի ԱԷԿ-ում։  Ապա նա նշել է, որ «շուտով ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունները մշտապես ներկա կլինեն Ուկրաինայի բոլոր ատոմակայաններում»։

Նմանատիպ հոդվածներ

ԳՇ պետի ներկայիս օգնականը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով․ գնորդն Իշխան Զաքարյանի որդու ընկերն է. Հետք

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում ծրագրվում է 20 հարկանի բազմաբնակարան շենք կառուցել։ Դրա համար նախատեսված հողամասը տարի...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250