Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի․ Մարուքյան
դրբեջանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Լաչինի միջանցքի շրջափակման 37-րդ օրը Ադրբեջանը սպառազինությամբ շրջափակում է գազամատակարարումը, ինչպես նաև շրջափակում է կյանքի բոլոր հիմնական կարիքները Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչների համար։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այդ գործողությունների համար Ադրբեջանը պետք է պատժի ենթարկվի»,-հավելել է նա:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
Նմանատիպ հոդվածներ
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից․ 1lurer
2-րդ բանակային կորպուսի հրամանատարը կազատվի զբաղեցած պաշտոնից, փոխանցում է 1lurer.am-ը։ Հիշեցնենք, որ հ...
Փաշինյանի նախկին պատգամավոր եղբորորդին Ուկրաինայում բիզնես է սկսել. Hetq
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը, որը 2019-2021 թթ. ԱԺ պատգամավոր էր իշխանական «Իմ քայլը» խմբակցությ...
Սուրեն Պապիկյանը նշեց, թե որն է եղել զորամասում հրդեհի պատճառը
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով հրդեհային անվտանգության կանոնների խախտման արդյունքում տեղի է ունեցել...
Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հրավիրած ընթրիքին
Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն աշխատանքային ընթրիքի է հրավիրել աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահա...