Արցախում ինտերնետը վերականգվել է. հայտնի է` ում միջնորդությամբ է խնդիրը կարգավորվել
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատավկան շտաբից։
Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտահարկի գումարների վերադարձման համար
Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհր...
Արցախից Հայաստան զանգել չի հաջողվում. «Ղարաբաղ Տելեկոմ»
Արցախում առկա է նաև բջջային կապի խափանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Ղարաբաղ Տելեկոմից»։ «Մ...
Արյան փորձանմուշները թափել են ու նկարած պատասխաններ գրել. ահազանգ` կեղծվել են հետազոտության արդյունքները
«Հարգելի՛ մեղրաձորցիներ և հրազդանցիներ, օգտվելով «Լիկամեդ» կլինիկայից կխնդրեի զգոն լինել: Լաբորատոր հետազոտություն...
Արցախում հեռախոսակապը ևս ընդհատվել է. ինչ է հայտնում ՀՀ ՄԻՊ-ը
Արցախում ֆիքսված ինտերնետն ու հեռախոսակապն ընդհատվել է։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է ՀՀ Մարդու իրավո...